Թարմություն

Համերի քարտեզի կետրոնում ենք հիմա, որտեղ արթնանում են բոլոր զգացմունքները։ 
Զովություն, թարմություն, սառնություն. ուտեստն ամբողջությամբ զգացողությունների մասին է, որոնք կապրեք առաջին իսկ պատառը փորձելիս։ 
Այս ուտեստի բաղադրիչներից յուրաքանչյուրի՝ մեկը մյուսի հետ յուրօրինակ համադրության միջոցով մեր շեֆ-խոհարարն փոխանցել է թարմության անկրկնելի համ, լիցք ու տրամադրություն։ 


Թարմության առաջին բաղադրիչը հալվեի ցիտրուսային սառը սորբեն է, որը պատրաստված է  եփված հալվեից, թարմ նանայից, լայմի քերուկից, լայմի և կիտրոնի ֆրեշից, շաքարի օշարակից ու ժելատինից։ 
Ափսեի առաջին շերտում նանայով, չիլի պղպեղով, ծովի աղով, ձիթապտղի յուղով համեմված վարունգի տարտարն է։
Ձևավորված է ուտելի ծաղիկներով ու պայթուցիկ շաքարով, որը քիմքին արտասովոր և հաճելի զգացողություններ կհաղորդի։


Պատահական չէ, որ հալվեի սորբեն սեթ-մենյուի հիմնական  ուտեստներից վերջինն է։ Վայելենք և  համերի ճանապարհորդությունը շարունակելու համար միաժամանակ թարմացնենք մեր զգայարանները, քանի որ անցնելու ենք աղանդերին։ Այս ուտեստը մեր քիմքը քաղցրին նախապատրաստելու և համային փունջն ամբողջությամբ ու  խորությամբ զգալու լավագույն տարբերակն է։
 

a