Ռանդեվու
Համերի քարտեզում հանդիպումներն ամենայուրահատուկն են, անկանխատեսելին և միևնույն ժամանակ զարմացնողը։ Առաջին հայացքից միմյանց «օտար» ու անհամատեղելի թվացող մթերքների հանդիպումից է արարվել այս ստեղծագործությունը։
Տավարի նուրբ ֆիլեի, ծաղկակաղամբի քաղցր նոտաներ հաղորդող խյուսի և անուշաբույր մեխակով խավարտի այս յուրօրինակ համերի հանդիպումը մեր շեֆ-խոհարարն անվանել է Ռանդե-վու։
Ափսեում ռոմզարինով, ուրցով, սխտորով ու զեյթունի ձեթով համեմված հորթի ֆիլեն է, որը սուվիդ տեխնոլոգիայով եփվելուց հետո տապակվել է կարագով։ Փափուկ միսը մատուցված է երկու տեսակի խավարտներով և սոուսով։
Նախ՝ խավարտների մասին. այսպիսի համադրություններ, վստահ ենք, չեք փորձել։ Առաջինը՝ ծաղկակաղամբի ու սպիտակ շոկոլադի, կաթի, սերուցքի ու կարագի խառնուրդն է։
Երկրորդը սոխի խյուսն է, որը պատրաստված է մեխակով համեմված և ջեռոցում եփված սոխից, կարագից, դափնու տերևից, տավարի արգանակից և սերուցքից։
Նրբահամ ափսեն ամբողջացնում է տրյուֆելի սոուսը՝ բուրգունդյան գինի, հավի արգանակ, տավարի կոնսոմե, դեմիգլյա սոուս և տրյուֆելի մածուկ։
Ուտեստը ձևավորված է կարտոֆիլի չիփսով։ Վայելեք։
