Համերի շքերթ
Խոհարարի պրոֆեսիոնալիզմը երևում է հետաքրքիր ու առաջին հայացքից անհամադրելի թվացող բաղադրիչների միաձուլումից ստացված համային բազմազանությունից, երբ ուտեստը փորձելիս քիմքը վայրկյանների ընթացքում հերթականությամբ զգում է բազմապիսի համերի տարաբնույթ երանգներ: Այս ուտեստով դուք կճանաչեք ու ձեզ համար կբացահայտեք համի ամենանուրբ նոտաները։
Կոճապղպեղի, գարեջրի և մշկընկույզի շաքարով պատրաստված կարամելի և կոկոսի քերուկի տակ՝ ֆիլո խմորում ձիթապտղի ձեթում մարինացված ճուտն առաջինն է այս շքերթում, որի մի պատառից կզգաք մսի և կոկոսի յուրահատուկ համը, դրան կհաջորդի գետնանուշը։
Իսկ այս յուրօրինակ համային փունջը կամփոփվի տամարինդի քաղցրաթթու և կարիի հնդկական համեմունքներով մածուկների, կոկոսի կաթի ու ֆերմենտացված ձկան արգանակից ստացված որոշակի կծվությամբ։ Եվ եթե հավանել եք կոկոսի համը՝ վայելեք սամիթի ձեթով մատուցված կոկոսի կրեմը։
