Հայկական ոսկի
Հին Հայաստանում ոսկերիչները ստեղծում էին բացառիկ ու շքեղ զարդեր, կերտում հայ ոսկերչական արվեստի պատմությունը։
Հայկական ոսկին և մեր վարպետների ձեռակերտ նմուշներն այսօր էլ պահանջված են աշխարհում, մեր վարպետների նուրբ և պրոֆեսիոնալ աշխատանքն արժևորված է ու գնահատված։
Իր գործի վարպետ է նաև մեր շեֆ խոհարարը, ով իր արվեստանոցում՝ խոհանոցում, մանրակրկիտ և յուրահատուկ մոտեցմամբ արարում է իրական գլուխգործոցներ։
Այս ոսկյա ուտեստի բոլոր բաղադրիչները տեղական արտադրության են։
Մաքուր ոսկու փոշով ոսկեպատ գունդը ձուլվում է կրակով։ Տավարի գառումում կապսուլացված և 8 օր հնեցված նրբահամ, հյութեղ և փափուկ միսը համաձուլված է հայկական տրյուֆելով՝ պատրաստված կաթնային և սերուցքային հիմքով սոուսով, ռեհանով, համեմով, սոխով և կապարով (կապերս)։
Փորձելիս կզգաք ումամիի համը՝ շնորհիվ տավարի գառումում մարինացված մսի, մեր խոհանոցում աճեցված կոջի սնկի և 3 ամիս ֆերմենտացման արդյուքնում ստացված հյութի միախառնման:
