Մածուն-գաթա
Ճանապարհորդում ենք մանկության համերի հետքերով։
Հայկական խոհանոցի ամենաքաղցր ու փխրուն զարդը գաթան է։ Գաթան իր առանձնահատուկ տեղն է զբաղեցրել բոլոր տոնական և ծիսական սեղաններին, իսկ այս կարևորագույն աղանդերի պատրաստումը վստահվում էր միայն տան մեծ մամեին ։
Գաթայի պատրաստման տարբեր եղանակներ ու բաղադրատոմսեր կան, բայց մեր մանկության համն ունի այն գաթան, որը մենք սիրում էինք ճաշակել տնական մածունի հետ։ Հայ ընտանիքներում յուրաքանչյուր տան տիրուհի գաթայի պատրաստման իր փոքրիկ գաղտնիքն ունի, մեր շեֆ խոհարարն ունի իր մոտեցումը։ Մեր գաթան մատուցվում է մածունով, ինչպես մեր մանկության տարիներին՝ մածուն-գաթա-թեյ։
Հայկական ավանդական աղանդեր՝ գաթա։
Մածունի հետ իդեալական համադրվող ավանդական գաթան մենք մատուցում ենք ֆուագրայի յոգուրտով, որը ստացված է մածունի, շաքարի և սու վիդ տեխնիկայով մարինացված, 62 աստիճանում եփված հայկական կոնյակով և կարմիր գինով ֆուագրայի խառնուրդից։
