Սևանա Խճանկար

Համերի քարտեզում չկա ճանապարհ, որը չի անցնում ստորջրյա գունեղ ու զարմանահրաշ աշխարհով: Սևանա լճի խորհրդավոր ակունքներից՝ նույնքան խորհրդավոր ու բացառիկ ուտեստ, որի արարման ձեռագիրը բնորոշ է միայն մեր խոհարարին։

Համերի ճանապարհը մեզ տարավ կապուտաչյա Սևանի ստորջրյա աշխարհ՝ բացահայտելու նրբահամ և հյութեղ հայկական Սևանա սիգի ու արքայական իշխանի յուրահատուկ համադրությունը։

Ուտեստի առաջին շերտում լայմի հյութով ու ֆրեշով, աջինամոտոյով, քունջութի ձեթով, կոճապղպեղով, միրինով, միցուկայով, սակեով, սոյայով, չորացրած ճապոնական շիտակե սնկով, կոմբո ջրիմուռներով, և թունա ձկան ֆերմենտացված մանրահատիկներից՝ բոնիտայով պատրաստված սոուսն է։

Հաջորդ շերտում աղով, շաքարով ու սամիթով մարինացված սիգն ու իշխանն են, որոնք միաձուլված են տրանսգլյուտամինազա ֆերմենտով։
Ուտեստն ամբողջացնում են համեմով և ձիթապտղի յուղով համեմված ավոկադոյի կրեմն ու կարմիր ձկնկիթը։ Մեր շեֆ-խոհարարը այս շերտերի միաձուլման արդյուքում էլ ստացել է Սևանա լճի ստորջրյա գունեղ խճանակարը։

a