Պայմաններ և դրույթներ
Հրապարակային օֆերտա
«ՌԵՆՈՄԵ» ռեստորանում սեղանի ամրագրման և Հաճախորդին սպասարկելու ծառայությունների մատուցման վերաբերյալ.
Սույն Պայմանագիրը (այսուհետ նաև՝ «Համաձայնագիր») կնքվում է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊ ընկերությանը (գրանցման համար` 273.110.04361, գրանցման ամ¬սաթիվ՝ 14.05.2018թ., ՀՎՀՀ՝ 01557735, գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Երվանդ Քոչարի 27-25) (այսուհետ՝ նաև Ընկերու¬թյուն) և Ընկերության սեփականությունը հանդիսացող ՌԵՆՈՄԵ ռեստորանի www.renommee.am կայքից (այսուհետ՝ նաև «Կայք») օգտվողի (այսուհետ՝ նաև «Հաճախորդ») միջև (Ընկերությունը և Հաճախորդը միասին հիշատակվելիս՝ նաև «Կող¬մեր») և սահմանում է Հաճախորդի կողմից կայքից օգտվելու կարգը։
1.    ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
        1.1. Կատարողը պարտավորվում է Հաճախորդին տրամադրել ամրագրման և սպասարկման ծառայություններ՝ համաձայն Կատարողի կայքում հրապարակված ձևաչափի, իսկ Հաճախորդը պարտավորվում է վճարել մատուցված ծառայությունների համար սույն Համաձայնագրով նախատեսված կարգով և պայմաններով (այդ թվում՝ Կանխավճար):
1.2. Սույն Պայմանագիրը համարվում է կնքված Հաճախորդի կողմից պատվերի կանխավճարը կատարելու պահից։ Կատարելով կանխավճար՝ Հաճախորդը համաձայնվում է պայմաններին, որոնք սահման¬ված են սույն Համաձայնագրով:
1.3. Հաճախորդը պարտավոր է ծանոթանալ սույն Համաձայնագրով սահմանված դրույթներին նախքան պատվեր կատարելը: Սույն համաձայնագրով սահմանված պայմանների հետ համաձայն չլինելու դեպքում Հաճախորդը պետք է զերծ մնա պատվեր կատարելուց:
1.4. Սույն համաձայնագրով նախատեսված պայմանները, ինչպես նաև ռեստորանի վերաբերյալ տեղեկությունները հանդիսանում են հրապարակային օֆերտա:
1.5. Կատարողը երաշխավորում է, որ ունի բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, որոնք անհրաժեշտ են սննդի ծառայությունների մատուցման համար։ Կատարողի գործունեությունն իրականացվում է ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:
2. ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
2.1. Պատվերների ձևակերպման համար Հաճախորդն այցելում է www.renommee.am Կայք (այսուհետ՝ Կայք), որտեղ լրացնում է Կայքի կողմից առաջարկվող տվյալները (պատվերի օր, ժամ, այցելուների քանակ, անուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ, ճաշացանկ, անհրաժեշտության դեպքում նաև մեկնաբանություն), որը մեխանիկորեն ուղարկվում է ռեստորանի պաշտոնական էլեկտրոնային փոստին։
2.2. Ռեստորանի աշխատակիցը էլեկտրոնային փոստով պատվերը ստանալուց, ստուգելուց հետո հաստատում է այն, որից հետո Հաճախորդն իր էլեկտրոնային փոստին ստանում է վճարման մասին համապատասխան հաղորդագրություն՝ ունիկալ հղման տեսքով։
2.3. Ունիկալ հղման ակտիվության ժամկետը 3 ժամ է, բայց ոչ ավել, քան պատվերի ժամից 24 ժամ առաջ։
2.4. Ունիկալ հղումը բացելիս Հաճախորդը ստանում է վճարման կամ վճարումը չեղարկելու հնարավորություն։
2.5. Վճարում իրականացնելու համար Հաճախորդը պետք է մուտքագրի բանկային քարտի, ինչպես նաև համապատասխան ծրագրի կողմից պահանջվող տվյալներ, ապա շարունակի առաջարկվող քայլերի հաստատում։
2.6. Վճարումը կատարելու կամ այն չեղարկելու դեպքերում Հաճախորդը ստանում է համապատասխան հաղորդագրություն իր էլեկտրոնային փոստին։
2.7. Պատվերը կարող է ձևակերպվել նաև Ռեստորանի աշխատակցի կողմից Հաճախորդի հեռախոսային զանգի հիման վրա։ Այս դեպքում Հաճախորդի թելադրմամբ Համաձայնագրի 2.1.-2.6. կետերով նկարագրված քայլերն իրականացնում է Ռեստորանի աշխատակիցը։
2.8. Համաձայնագրի 2.7. կետով սահմանված կարգով Պատվեր ձևակերպելուց հետո Ռեստորանի աշխատակիցն առաջարկում է Հաճախորդին Պատվերի ժամից առնվազն 24 ժամ առաջ կատարել կանխավճար՝ անձամբ կամ երրորդ անձի միջոցով Ռեստորան այցելելով (հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Փավստոս Բուզանդի փող․ 91)
3. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Պատվերի ընդհանուր արժեքը ձևավորվում է Հաճախորդի կողմից ճաշացանկից ընտրած սեթերի հանրագումարից: 
3.3. Հաճախորդն ունի հնարավորություն ընտրելու պատվերի ժամկետը, որը չի կարող պակաս լինել, քան 24 ժամը:
3.4. Ընկերությունն իրավունք ունի միակողմանի փոփոխել ճաշացանկի գինը մինչև Հաճախորդի կողմից պատվերի հաստատումը։
3.5. Պատվերի համար Հաճախորդը կատարում է կանխավճար երկու եղանակով.
3.5.1. Անձամբ կամ երորրդ անձի միջոցով այցելելով Ռեստորան
3.5.2. Ռեստորանի կայքում առկա վճարային համակարգի միջոցով անկանխիկ փոխանցում կատարելով՝ 3D Secure համակարգի կիրառմամբ
3.6. Կանխավճար կատարվում է Պատվերի ժամից առնվազն 24 ժամ առաջ՝ Պատվերի ընդհանուր արժեքի առնվազն 50 տոկոսի չափով։ 
3.7. Վճարման պայմանները վերահսկվում են երրորդ անձ հանդիսացող բանկերի, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից, որոնց հետ համա¬գոր¬ծակ¬¬ցում է Ընկերությունը:
3.8. Ընտրելով անկանխիկ եղանակով վճարման տարբերակը՝ Հաճախորդը հաստատում է, որ տեղյակ է և համաձայն երրորդ անձ հանդիսացող բանկերի կամ վճարահաշվարկային կազմակեր¬պու¬թյուն¬ների կանոնների հետ, և որ Ընկերության նկատմամբ վերջիններիս կողմից սահմանված պայմանների հետ կապված որևէ առարկություն և/կամ պահանջ չունի:
4. ՊԱՏՎԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
4.1. Հաճախորդն իրավունք ունի հրաժարվել Պատվերից դրա ժամից առնվազն 24 ժամ առաջ։ Այն դեպքում, երբ Հաճախորդը Պատվերից հրաժարվում է դրա ժամից առաջ 24 ժամվա ընթացքում, ապա վերջինիս կատարած կանխավճարը ետ չի վերադարձվում։
4.2. Կանխավճարը ռեստորանում մնում է ակտիվ 15 օր, որով Հաճախորդը կարող է օգտվել սույն Պայմանագրով նախատեսված առաջարկներից, եթե Պատվերի ժամից առնվազն 12 ժամ առաջ Հաճախորդը զգուշացնում է Պատվերը հանելու մասին։ Այն դեպքում, երբ ակտիվ կանխավճարը չի բավարարում հետագայում կատարված պատվերի նվազագույն շեմը, ապա Հաճախորդը լրացնում է այն մինչ այն կազմի ընդհանուր Պատվերի նվազագույնը 50%-ը։
4.3. Ընկերությունն իրավունք ունի մերժել Հաճախորդի պատվերի ձևակեր¬պումը (անկախ դրա իրականացման ձևից), եթե նախկինում Հաճախորդը խախտել է սույն Համաձայնագրի պայմանները։
5. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5.1. Ընկերությունն իրավունք ունի.
•    Հաճախորդի կողմից սույն համաձայնագրով սահմանված պայմանների խախտման դեպքում սահմանափակել կամ արգելել վերջինիս մուտքը Կայք,
•    Պատվերի հաստատման դեպքում պահանջել Հաճախորդից վճարել կանխավճար,
•    իրականացնել ՀՀ օրենսդրությունից և Համաձայնագրից բխող այլ իրավունքներ:
    5.2. Ընկերությունը պարտավոր է.
•    Ապահովել Հաճախորդի անձնական տվյալների գաղտնիությունը՝ Կայքում տեղադրված «գաղտնիության քաղաքականության» պայմաններին համապատասխան,
•    Կատարել ՀՀ օրենսդրությունից և Համաձայնագրից բխող այլ պարտա¬կա¬նու¬թյուններ:
5.3. Հաճախորդն իրավունք ունի.
•    Կայք մուտք գործելուց հետո ստանալ հասանե¬լի¬ու¬թյուն Պատվեր իրականացնելու համար,
•    Օգտվել Կայքի բոլոր հնարավորություններից, 
•    Պատվեր իրականացնելիս (անկախ դրա իրականացման ձևից) Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերա¬բերյալ ներկայացնել ցանկացած տեսակի հարցեր,
•    Օգտվել Կայքից բացառապես Համաձայնագրով նախա¬տես¬¬ված և ՀՀ օրենսդրությամբ չարգելված նպատակներով և կարգով,
•    Իրականացնել ՀՀ օրենսդրությունից և սույն համաձայնագրից բխող այլ իրավունքներ:
    5.4. Հաճախորդը պարտավոր է.
•    Պատվերի (անկախ դրա իրականացման ձևից) համար վճարել կանխավճար Համաձայնագրով սահմանված կարգով,
•    Կայքից օգտվելու ժամանակ պահպանել հեղինակների և այլ իրավա¬տե¬րե¬րի գույքային և ոչ գույքային իրավունքները,
•    չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է ազդել կայքի բնականոն գործունեության վրա,
•    Կայքի միջոցով չտարածել ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց վերաբերող և ՀՀ օրենսդրությամբ պահպանվող գաղտնի տեղեկատվությունը,
•    Խուսափել ցանկացած տիպի գործողություններից, որոնց արդյունքում կարող է խախտ¬վել ՀՀ օրենսդրությամբ պահպանվող տեղեկատվության գաղտնիությունը,
•    Կատարել ՀՀ օրենսդրությունից և սույն համաձայնագրից բխող այլ պար¬տականություն-ներ:
6. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
    
6.1. Կայքի բովանդակությունը, դիզայնը, տեքստը, գրաֆիկան և ինտեր¬ֆեյս¬ները և դրանց դասավորությունը հանդիսանում են Ընկերության սեփականու¬թյունը:
    6.2. Կայքից Հաճախորդի օգտվելը չի հանգեցնում Ընկերությանը պատ¬կա¬նող մտավոր գործունեության արդյունքների և անհատականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքների փոխանցմանը Հաճախորդին:
    6.3. Առանց Ընկերության համաձայնության վերջինիս պատկանող մտավոր գործունեու¬թյան արդյունքների և անհատականացման միջոցների օգտագործումը չի թույլատրվում։
7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
7.1. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կողմից Պատվերի սխալ լրացման, ինչպես նաև իր տվյալների սխալ նշման արդյունքում վերջինիս կրած վնասների համար:
8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
    
8.1. Սույն համաձայնագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնա¬կիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվու¬թյու¬նից, եթե դա եղել է ան¬հաղ-թահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնե¬լուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխար¬գելել։ Այդպիսի իրավիճակ¬ներից են` երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազ¬մա¬կան և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործա¬դուլ¬ները, հաղորդակցության միջոցների աշ¬խա¬-տանքի դադարեցումը, պետական մար¬մին¬ների ակտերը, էլեկտրական էներգիայի տատա¬նում¬ները, անբարենպաստ եղանակային պայմանները, տեխնիկական համակարգերի խափա¬նում¬¬ները, խցանումները և այլ հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում կամ էականորեն դժվարացնում են սույն համաձայնագրով Կողմերի պարտա¬վո¬րու¬թյունների կատարումը։ 
8.2. Անհաղթահարելի հանգամանքների ի հայտ գալու դեպքում Կողմերի պարտավորությունների կատարման ժամկետները հետաձգվում են այդ հանգամանքների և դրանց հետևանք¬նե¬րի գործողության ժամանակին համապատասխան: 
8.3. Կողմը, որի համար պարտավորության կատարումն անհնարին է դարձել կամ էականորեն դժվարացել է անհաղ¬թա¬հարելի ուժի ազդեցության հետևանքով, պարտավոր է անհապաղ այդ մասին տեղեկացնել մյուս կողմին:
9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
    
9.1. Սույն համաձայնագրի կապակցությամբ ծագած ցանկացած վեճ լուծվում է բանակ¬ցու-թյունների միջոցով: 
9.2. Կողմերը փոխադարձ համաձայնությամբ Համաձայնագրից բխող վե¬ճե¬րի լուծման եղանակ են սահմանում նախապահանջային եղանակը:
9.3. Խախտում վկայակոչող կողմը ենթադրյալ խախտում թույլ տված կողմին խախտման վերաբերյալ ներկայացնում է գրավոր նախապահանջ: Նախապահանջը ստանալու պահից 15 օրացուցային օրվա ընթացքում դրա վերաբերյալ պատաս¬խան չստացվելու կամ ներկայացված պահանջը մերժվելու դեպքում վեճը կարող է հանձնվել Հայաստանի Հանրապետության իրա¬վա¬սու դատարանի քննութ¬յանը:
9.4. Համաձայնագրի նկատմամբ կիրառելի իրավունք է հանդիսանում ՀՀ օրենսդրությունը:
10. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
10.1. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Հաճախորդի կողմից կանխավճար իրականացնելու պահից: Կատարելով կանխավճար՝ Հաճախորդը հավաստում է, որ ամբողջությամբ ծանոթացել է Համաձայնագրի պայմաննե¬րին, Ընկերության Գաղտնիության քաղաքականությանը, Կայքի համակարգի գոր¬ծու¬նե¬ու¬թյանը և որևէ առարկություն չունի դրանց վերաբերյալ:
10.2. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի միակողմանի փոփոխել Համաձայնագիրը: Համաձայնագրի նոր խմբագրությունն ուժի մեջ է մտնում Ընկերության կողմից այն Կայքում տեղադրելու պահից: Յուրաքանչյուր պատվեր կատարելիս հաճախորդը հավաստում է, որ ծանոթացել և համաձայն է տվյալ պահին գործող Համաձայնագրի խմբագրությանը:  
10.3. Համաձայնագրի որևէ մասի գործողության դադարեցումը, չեղյալ հայտարա¬րելը կամ անվավերությունը չի հանգեցնում մյուս մասերի դադարեցմանը, չեղյալ հայտարա¬րե¬լուն կամ անվավերությանը:
10.4. Հաճախորդի և Ընկերության միջև հարաբերությունների նկատմամբ ի թիվս այլոց կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ինչպես նաև «Սպառողների իրավունքների պաշտպանու¬թյան մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթները:
10.5. Սույն համաձայնագիրը կազմված է հայերենով, ռուսերենով և անգլերենով և պար¬տա-դիր է Կողմերի համար։ Հայերեն, ռուսերեն և/կամ անգլերեն տեքստերի միջև տարընթերցում¬ների դեպքում առավելությունը տրվում է Համաձայնագրի հայերեն տարբերակին: