RENOMMÉE

Renommée-ում առանձնահատուկ է յուրաքանչյուր մանրուք. այստեղ էկլետիկ ոճի ինտերիերի բարձրաճաշակ լուծումները, մեղմ երաժշտական ֆոնը, զուսպ և հանգիստ մթնոլորտը հյուրի ուշադրությունն ու բոլոր զգայարանները կենտրոնացնում են միայն շեֆ-խոհարարի տաղանդի և ստեղծարարության շնորհիվ ստեղծված նոր համերի բացահայտման վրա։
Այստեղ հատուկ կարևորություն են ստանում այն մթերքները, որոնցից պատրաստվում է անսպասելի ու յուրօրինակ համադրություններով հեղինակային ուտեստը, մատուցվող լավագույն գինիների ընտրանին, սպասարկման յուրահատուկ ոճն ու անհատական մոտեցումը յուրաքանչյուր հյուրին:
Renommée-ն նախատեսված է 26 հյուրի համար և գործում է երեկոյան 18:00-ից: Անհրաժեշտ է նախապես ամրագրել սեղանը։
2025-ի գարունը Ռենոմեն սկսում է նոր հեղինակային սեթով, որը շեֆ-խորարար Կարեն Խաչատրյանն անվանել է «Հինգերորդ եղանակ»։
Շեֆ-խոհարարի համար Հայաստանի բնությունն ու մթերքների բազմազանությունը մշտապես եղել են ոգեշնչման աղբյուր։ Բնության մեջ նա գտնում է իր լավագույն մտքերն ու ներշնչանքը, իրական հանգստությունը, որոնք շատ կարևոր են խոհարարին ստեղծագործելու համար։ Նոր սեթում համադրված են գարնան զարթոնքը, ամռան արևը, աշնան հասունությունը և ձմռան հանգստությունը։
Այն Ռենոմեի հյուրերին խոստանում է փորձառություն, որտեղ հայկական համերի ճամփորդությունը դուրս է սահմաններից և համադրված է քիմքի համար անկանխատեսելի ու անսովոր զգացողություններով։
 
                                                 
                                            Շեֆ խոհարար
Renommée-ի շեֆ խոհարար Կարեն Խաչատրյանը՝ «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության
ակադեմիայի «Խոհարարական արվեստ» ուսումնական ծրագրերի ղեկավարն է։
Նա խոհարարության աշխարհի գավաթի երկակի արծաթե մեդալակիր է (Լյուքսեմբուրգ 2014), Կարվինգի Եվրոպայի առաջնության երկակի ոսկե մեդալակիր (Մոսկվա 2013), Ռուսաստանի Կարվինգի առաջնության տարբեր տարիների ոսկե և արծաթե մեդալակիր, Միջազգային բաց առաջնության արծաթե մեդալակիր (Կիև 2011):
Նա մեր երկրի պատիվը բարձր է պահել տարբեր միջազգային այլ մրցույթներում, շատերում եղել որպես ժյուրիի պատվավոր անդամ: Կարեն Խաչատրյանը Ռուսաստանի եւ Բելառուսի շեֆ խոհարարների ազգային գիլդիայի, Հայաստանի եւ Ուկրաինայի խոհարարների ասոցիացիայի, Հայկական ազգային խոհանոցի պահպանման եւ առաջխաղացման խմբի անդամ է: Նա տարիներ շարունակ աշխատել է տարբեր երկրների Միշլենյան աստղ ունեցող ռեստորաններում, նրա հեղինակային ուտեստներն այսօր զարդարում են այդ ռեստորանների ճաշացանկերը։
Կարեն Խաչատրյանը խոհարարական արվեստի իրական վիրտուոզ է, ում վառ երևակայության և ստեղծարարության շնորհիվ է հյուսվում Renommée-ի համերի մոգական սիմֆոնիան։