АMUSE-BOUCHE ՇԵՖ-ԽՈՀԱՐԱՐԻՑ

 Տհալը տնական եղանակով, սեփական յուղի մեջ կճուճում պահածոյացված միսն է։ Հին ժամանակներում մեր նախնիներն ուշ աշնանն էին այն պատրաստում և օգտագործում մինչև գարուն։

Այն մատուցվում է յուղով, սոխով և նռան հատիկներվ։ Մեր հեղինակային խոհանոցում տհալում, որպես Аmuse-bouche, պահպանված են բոլոր բաղադրիչները՝ հատուկ տեխնոլոգիաներով պատրաստված միսը մատուցված է սոխի թխվածքաբլիթներով և նռան գելով։

 
Երկրորդը Սևանի իշխանն է երկու տեքստուրայով՝ հնեցված թարմ իշխան և իշխանի թեփ՝ մատուցած կիտրոնի կրեմով։


Երրորդը հայկական լեռնաշխարհի թարմ և անուշահամ կանաչիներով տապական է հավկիթով կամ ճլմբուրը, որը շատ տարածված ուտեստ է Արցախում։ 
 

a