Դիլիջանի սնկերով ձվածեղ
Կարեն Խաչատրյանի համար Renommée-ի ուտեստների արարման ոգեշնչման աղբյուրը հայրենի երկրի բնությունն է, որի բարիքները նրա հրաշագործ ձեռքերում վերածվում են հույզերի, վառ հուշերի և պատմության։
Նոր համերի հետքերով հերթական ճանապարհորդությունը մեր խոհարարին հասցրեց Դիլիջան՝ Հայաստանի ամենաչքնաղ անկյուններից մեկը, սաղարթախիտ սոճուտներով, կանաչ անտառներով, մշակութային արժեքավոր ժառանգությամբ և, իհարկե, խոհարարական ավանդույթներով ու հարուստ պատմությամբ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Եթե մտովի տեղափոխվենք Դիլիջան, ապա կհիշենք՝ առատ անձրևից հետո ինչպես են ծառերին հայտնվում մեծ ու փոքր սոկոնները։ Տեղի հայտնի ուտեստը Դիլիջանի ծառի սնկերով ձվածեղն է, որը հաճախ պատրաստում են հենց անտառում, խարույկի վրա, թարմ-թարմ հավաքված սնկերով։ Դիլիջանի կանաչ անտառներում կարելի է գտնել նաև հազվագյուտ մթերք հանդիսացող տրյուֆել սունկը։
![]() |
![]() |
![]() |
Դիլիջանի տապակած ծառի սունկն ու սոխով 24 ժամ մարինացված սերուցքով, գինիով, դափնու տերևով, տրյուֆելի կրեմով և պանրով պատրաստված սոուսը, որը հավկիթի հետ բարձր ջերմաստիճանում խառնելով՝ շեֆ խոհարարը ստացել է ձվածեղի համ և պահպանել կրեմային տեքստուրան։ Ուտեստը մատուցվում է տարտալետում, ձևավորված կարտոֆիլի չիփսերով ու Դիլիջանի տրյուֆելներով։ Այս ուտեստի մատուցման ընթացքն ու համը տեղափոխում են դիլիջանյան կանաչ անտառ, հիշեցնում խարույկի ծխի և սնկով ձվածեղի անուշ բույրը։
